ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը
09:59 - 28 հունիսի, 2024

ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացմանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառությունը։

Բանաձևում ընդգծվել է, որ չնայած անվտանգային մարտահրավերներին և բարդ միջազգային միջավայրին՝ Հայաստանը շարունակում է բարեփոխումների հավակնոտ օրակարգը։

Վեհաժողովը բարձր է գնահատել նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում իշխանությունների ցուցաբերած վճռականությունը, ինչի վկայումն են նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները։

Բանաձևում նշվում է, որ Վեհաժողղովը հետևողական է լինելու Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրից բխող համագործակցության նկատմամբ, որի շրջանակում կարևորվում են նաև արդարադատության համակարգի բարեփոխումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել