Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
 |armeniasputnik.am|
14:14 - 02 օգոստոսի, 2023

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար և կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցություններն այն մասին, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ռուսաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասաց Զախարովան:

Նրա խոսքով՝ ակտիվության ինչպիսի նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարք է եղել` մայիսի 25-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։

«Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների», – ասաց Զախարովան։

Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է ոչ թե այն պատճառով, որ էլ չեն ուզում, այլ որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չեն կարող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել