Ռուսաստանը աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև առանց նախապայմանների բանակցություններ սկսելուն. Զախարովա
 |1lurer.am|
16:03 - 02 օգոստոսի, 2023

Ռուսաստանը աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև առանց նախապայմանների բանակցություններ սկսելուն. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս թեման օրակարգում է շահագրգիռ կողմերի հետ: Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնությունը։ Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում, նա քրտնաջան աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին»,- ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել