Կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
17:30 - 04 օգոստոսի, 2023

Կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Խորապես անհանգստացած եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակից: Անչափ կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները: Այս մասին հայտարարել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինանը։

«ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված համաձայնության հասնելու ուղղությամբ»,- նշել է Կոլոմինանը։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել