Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|
21:42 - 05 օգոստոսի, 2023

Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում իրադարձությունները, մասնավորապես` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև սևծովյան հացահատիկային գործարքի վերականգնումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել