Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
 |armeniasputnik.am|
13:41 - 08 օգոստոսի, 2023

Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանում` Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են անում հաջակցություն Արցախի։

«Արցախը մերն է եղել, հիմա էլ մերն է ու մերն էլ մնալու։ Արցախը ոչ ոք չի կարող կտրել մեզնից։ Այս երկրի տերը մենք ենք` կռվողն էլ, մեռնողն էլ մենք ենք։ Պահանջում ենք, որպեսզի հենց այսօրվանից թույլ տան սնունդը տեղափոխել Արցախ։ Մեր պայքարի միակ հասցեատերն Արցախն է, Արցախը տանք` հետո Սյունիքն է լինելու։ Այսօր մեր ինքնասիրությունը վերցնում են մեր ձեռքից, պետք է գնանք մեր ինքնասիրության հետևից»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ անձ էլ շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի։

Դիտարկմանը` իշխանությունները պնդում են, թե ուժերն անհավասար են, ակցիայի մասնակիցները միաձայն պատասխանեցին, որ դա սուտ է ու ցանկացած պահի, երբ պատերազմ սկսի, իրենք կարող են ապացուցել դա։

«Հիմա բոլորը միանում են մեզ, իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը, բոլոր ռեսուրսները բաժանում ենք մարդկանց ու բոլոր հարցերը լուծում ենք»,– նշեց ակտիվիստը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել