Աշխատանքից ազատված դատախազը դատական հայց է ներկայացրել Աննա Վարդապետյանի դեմ
 |factor.am|
13:47 - 10 օգոստոսի, 2023

Աշխատանքից ազատված դատախազը դատական հայց է ներկայացրել Աննա Վարդապետյանի դեմ |factor.am|

factor.am: Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազատել է աշխատանքից, դատական հայց է ներկայացրել դատարան Վարդապետյանի դեմ։ Գրիգորյանը վիճարկում է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու որոշումը և իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Աննա Վարդապետյանի հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի և մեկ այլ դատախազի աշխատասենյակում ամիսներ առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնել, նրանց ձերբակալել, ապա բաց էին  թողել։  

Hayastan.news-ը գրել էր, որ այս դեպքից հետո Գրիգորյանը դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին,  իսկ Վարդապետյանը  խոշտանգման մասին դատախազի հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, այսինքն՝ այն նույն մարմին, որտեղ, ըստ Գրիգորյանի, իրեն խոշտանգել են։ Լրատվամիջոցը գրել է նաև, որ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատվել ու այլ պաշտոնի էր նշանակվել հենց այն ժամանակ, երբ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։

Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձել էր Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել