ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն
 |1lurer.am|
12:12 - 12 օգոստոսի, 2023

ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄքԳովերնը։

«ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, այդ թվում՝ ռազմական օգնության կասեցումը, որպեսզի վերջ դրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել է կոնգրեսականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել