Արայիկ Հարությունյանը միացել է միասնական աղոթքին
21:19 - 12 օգոստոսի, 2023

Արայիկ Հարությունյանը միացել է միասնական աղոթքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ մասնակցել է միասնական աղոթքին:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին:

Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։

Թող Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել