Բարձր ենք գնահատում ԱՄՆ հետ կապերի հաստատմանն ուղղված Փալոունի աշխատանքը․ Արցախի ԱԳՆ
10:07 - 18 հունիսի, 2019

Բարձր ենք գնահատում ԱՄՆ հետ կապերի հաստատմանն ուղղված Փալոունի աշխատանքը․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանն ուղղված կոնգրեսական Ֆրենկ Փալոունի աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ անդրադառնալով կոնգրեսական Փալոունի հունիսի 13–ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությանն այն մասին, որ անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետևողական գործունեությունը՝ ուղղված Արցախի և ԱՄՆ միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա:
Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա»,-ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել