«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ
16:11 - 16 օգոստոսի, 2023

«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ «դիվերսիոն խմբի ներթափանցման» փորձի մասին կեղծ լուրին, դատապարտել է  «ռազմակական սադրանքների շարունակականությունը, որը իրականացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նույն օրը՝ որպես մանիպուլյատիվ քաղաքականության շարունակություն»։

Արտաքին գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը շփոթեցնելու փորձերը շարունակելու փոխարեն կատարել իր պարտավորությունները։

«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը և կորել։ Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ինչի կանխման ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։ ՀՀ ՊՆ-ն հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը, իսկ ավելի ուշ հրապարակեց նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել