Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Շիրակի մարզում վթարից տուժածների առողջական վիճակի մասին
11:37 - 17 օգոստոսի, 2023

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Շիրակի մարզում վթարից տուժածների առողջական վիճակի մասին

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը:

1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:

1 տուժած՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:

1 տուժած՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

1 տուժած՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել