298 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2022թթ․ սրացումների հետևանքով
14:33 - 19 օգոստոսի, 2023

298 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2022թթ․ սրացումների հետևանքով

2023 թվականի hունվար-հունիս ամիսների ընթացքում ավելի քան 5000 զանգ և այց ենք ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը․

«2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով և բացել որոնման հայտեր։ 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։

Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 298 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել