2018–ից հետո այս ընտրությունները եզակի են անկանխատեսելիությամբ. Դավիթ Խաժակյան
 |armeniasputnik.am|
20:40 - 23 օգոստոսի, 2023

2018–ից հետո այս ընտրությունները եզակի են անկանխատեսելիությամբ. Դավիթ Խաժակյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու ընտրությունները 2018 թվականից հետո եզակի են անկանխատեսելիությամբ, և արդյունքները կախված են լինելու մարդկանց կամարտահայտությունից։ Այսօր` քարոզարշավի առաջին օրը լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

 
«Իմ շանսերը գնահատելու են երևանցիները. 6 տարի շարունակ ես աշխատել եմ որպես ավագանու ընդդիմադիր անդամ, մեր ուժն ունեցել է 1 մանդատ, և այդ 1 մանդատով մենք արել ենք առավելագույնը, ընդհուպ համաքաղաքային խնդիրները լուծելու իմաստով։ Մարդկանց աջակցությունից է կախված լինելու այն մասշտաբը, որ մենք կհաղորդենք ընտրությունների արդյունքներով»,– ասաց Խաժակյանը։
 
Խոսելով այն մասին, թե իրենք առաջնային ինչ խնդիրներ են պատրաստվում Երևանում լուծել, եթե քաղաքային իշխանություն դառնան, Խաժակյանը մատնանշեց համատիրությունների հարցը։ Շեշտեց` իրենք միակ քաղաքական ուժն են, որը նախընտրական ծրագրում ներառել են այս խնդիրը։
«Մենք հստակ ասում ենք` պետք է դրանք վերացվեն, այն 4 մլրդ դրամը, որ հավաքագրվում է համատիրությունների կողմից, ամբողջությամբ պետք է ներդրվի բազմաբնակարան շենքերի բարեկարգման աշխատանքներում, իսկ այսօր դրանք 70-80 տոկոսով ծառայում են համատիրությունների ադմինիստրատիվ ծախսերին»,– նշում է Խաժակյանը։
 
Ավելի մանրամասն՝ armeninansputnik.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել