Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին Երևանում: 2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը: 2010-2012թթ. սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում:

2012-2014թթ. սովորել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնում: 2014թ. ստացել է բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ: 2016թ․ ավարտել է ՀՊԱՀ՝ ստանալով կենսագործունեության անվտանգության մագիստրոսի աստիճան։ 2016թ.-ից ՀՊԱՀ ասպիրանտ է։

2013 թվականից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես Որակի ապահովման մասնագետ։ 2014թ. hոկտեմբերի 28-ին ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Ս․ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «լավագույն բակալավր» անվանակարգում: 017թ. մայիսի 14-ին «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2018թ. սեպտեմբերի 23-ին «ԼՈՒՅՍ» դաշինքի համամասնական ցուցակով վերընտրվել է:

Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը․ Դավիթ Խաժակյան

Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը․ Դավիթ Խաժակյան

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։ Խաժակյանը Լաչինի միջանցքի շրջափակմանն անդրադարձել է ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության կոնտեքստում՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին, իսկ այդ պայմաններում մայրաքաղաք Ստեփանակերտի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ճգնաժամին դիմագրավելու համար։ Խաժակյանն ասել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը, իսկ Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները պայքարում են ճգնաժամի դեմ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Քաղաքական խնդիրների լուծման նպատակով Ադրբեջանը փակ է պահում այդ ճանապարհը և հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնում ԼՂ 120 հազար բնակչությանը։ Համաձայն ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություններում, մանկական հիվանդանոցներում, մանկապարտեզներում և դպօրոցներում հայլևս հնարավոր չէ ապահովել երեխաների հատուկ սննադակարդը շրջափակումից առաջացած  մի շարք մթերքների բացակայության պատճառով։ Արդեն երկար ժամանակ է՝ սնունդն այնտեղ բաժանվում է կտրոնների միջոցով, քաղաքում իրականացվում են էներգախնայողության տարբեր ծրագրեր»,- ասել է Խաժակյանը։
15:56 - 03 մայիսի, 2023
Պահանջեք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները․ Խաժակյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ թեզերին


  |armenpress.am|

Պահանջեք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները․ Խաժակյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ թեզերին |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին, ով խոսել է անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին։ Արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի հայտարարություններին՝ նախ հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։  Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։ «Մենք քիչ առաջ լսեցինք Ադրբեջանի պատվիրակի ելույթը, ով խոսում էր Հայաստանից ինչ-որ պահանջներից։ Դուք գիտեք, որ Հայաստանը պատրաստ է խոսել խաղաղության օրակարգի շուրջ, և դա է կարևոր մեզ համար։ Եղել են բազմաթիվ պայմանավորվածություններ , և կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք կատարել համաձայնեցված դրույթները։ Բայց այժմ, երբ Ադրբեջանի պատվիրակը խոսում է ինչ-որ տեղահանված մարդկանց վերադարձի մասին, ես պետք է ընթերցեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մի դրույթ, որը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։ Հայտարարության 7-րդ կետով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց իրականությունն այլ է, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը։ Նրանք հրաժարվում են վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ, և այդքանով հանդերձ այս հարթակում նրանք խոսում են իրենց պահանջների մասին»,լ- ասել է Խաժակյանը։ Նա հավելել է, որ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր կողմ կատարում է իր պարտականությունները։ «Դուք տեղյակ եք, որ Լաչինի միջանցքը երկար ժամանակ է, ինչ փակված է, և մենք տեսանք ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությունը, որով ասվում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը, քանզի դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Սակայն նրանք դա չեն անում՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում, իսկ այստեղ անում են նոր պահանջների վերաբերյալ հայտարարություններ։ Ես առաջարկում եմ Ադրբեջանի պատվիրակին խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է Ադրբեջանը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քանզի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը, քաղաքական շահերից ելնելով, չի կարող ստեղծել հումանիտար ճգնաժամ»,- եզրափակել է Խաժակյանը։  
14:29 - 27 մարտի, 2023
Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ Խաժակյան |tert.am|

Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը պարտադիր չէ, այդ ընթացակարգի մասին հավելյալ պարզաբանումներ կարող են լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանագրենք մի բան, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով գործադիրում ճգնաժամ չի առաջանում, որովհետև քաղապետի պարտականություններն իր բացակայության ժամանակ, այդ թվում և այս պահին, կատարում է իր առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով, կարծում եմ, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և կառավարչական բաց, որպես այդպիսին, առաջանալ չի կարող», - ասաց Խաժակյանը։
20:10 - 17 մարտի, 2023
Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի խնդիրները պահանջում են փորձառություն, և ես ուրախ եմ, որ մենք հիմա ունենք փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետներ՝ ի տարբերություն այն քաղաքապետի, որը փորձառու չէր և իմփիչմենթով հեռացվեց, հիմա դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների սիրելին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Խաժակյանն անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին: Խաժակյանի խոսքով՝ այն լուծումները, որոնք քննարկվել էին Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի գլխավորությամբ, չէին կարող բերել խնդրի համակարգային լուծման: Նա նշեց, որ համայնքային միջոցներով և պետական աջակցությամբ խնդիրն արագ հնարավոր չէր լինի լուծել: «Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերվեն»,- նշեց Խաժակյանը: Նա ընդգծեց, որ մոտեցում փոխելով՝ կարճ ժամկետում խնդիրը չի կարող լուծվել, բայց դրա լուծման ճանապարհին են:
12:54 - 23 սեպտեմբերի, 2022
Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի

Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրերը: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, և Թբիլիսիում՝ Երևանի: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ՝ գործընկերային կապերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:
15:15 - 15 ապրիլի, 2022
Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը դեռևս չեն միացել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է նա։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:26 - 16 դեկտեմբերի, 2021
Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Իմ ու Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել ինքնակամ շինության վերաբերյալ, և այն ժամանակվանից էլ մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները, առավել ևս համայնքային հողի վրա՝ հողազավթման միջոցով կառուցված, աներկբայորեն պետք է քանդվեն։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։«Մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է, և հատկապես այն դեպքերում, երբ զավթվում են մայթեր, կանաչապատ տարածքներ, մենք որևէ կերպ չպետք է խնայենք, փորձենք տարբեր պատճառաբանություններ փնտրել, օրենքի բացերով բացատրել որևէ տեսակ անգործություն, որովհետև դա բերելու է շղթայական ռեակցիայի, որը մենք տեսանք Աջափնյակ վարչական շրջանում, երբ հայտնված 1-2 ինքնակամ շինությունները կամ կրպակները բերեցին մյուսների ավելացմանը»,- ասաց նա՝ նշելով, թե կարծում են, որ նմանատիպ շինությունների քանդման իրավակարգավորումը ճիշտ է։ «Մենք պետք է կարողանանք օպերատիվորեն կանխել դա, և քանդման սկսված գործընթացը շատ հստակ ուղերձ է այն մարդկանց, որոնք փորձում են հողազավթման միջոցով նման բան իրականացնել․ ուղերձ է, որ կառուցած գույքը ապօրինի է, և եթե անգամ կան որոշակի իրավական հնարավորություններ՝ դրանց գործունեությունը երկարաձգելու համար, քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, որ րոպե առաջ այդ ապօրինությունը կանխվի»,- ասաց նա՝ նշելով նաև, թե ապօրինի շինությունների՝ վերջին շրջանի քանդման գործընթացը թեև ողջունելի է, սակայն հարց է առաջացնում:
14:41 - 13 հուլիսի, 2021
Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում էական փոփոխություններ կատարել՝ գյուղացուն զերծ պահելով հնարավոր բոլոր ռիսկերից: Այս մասին ասացին կուսակցության ընտրական ցուցակի անդամները: Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը: Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան: Գևորգ Գորգիսյանն ակտիվորեն ներգրավված է եղել ԼՀԿ-ի՝ գյուղատնտեսական ծրագրերը մշակելու գործում: Նա ներկայացրեց կուսակցության տեսլականը՝ գյուղատնտեսական խնդիրների, գյուացու խնդիրների լուծման համար:  «Հիմա, փաստացի, գյուղացու վրա է մնացել ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, ինչ պարարտանյութ ընտրել, ինչպես հավաքել, ինչպես իրացնել: Դա մի մարդը, նույնիսկ մի ֆերման չի կարող անել: Եվ մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել կառույց, համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ, գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն իրականացնելու է այդ կազմակերպությունը, համակարգը»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ գյուղացուն զերծ են պահելու բոլոր հնարավոր ռիսկերից: Դավիթ Խաժակյանն էլ խոսելով կուսակցության շանսերից՝ նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԼՀԿ-ի շանսերը: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստանն է»,- ասաց նա:
12:45 - 15 հունիսի, 2021
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի աառաջարկն անգամ քննարկման ենթակա չէ: «Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։ Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։ Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության և բացասական լիցքերի պարպման, իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։ Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը:
13:46 - 01 մարտի, 2021
Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության՝ կառավարության հրաժարականի պահանջով հարցն այսօր չներառվեց Երևանի ավագանու նիստի օրակարգ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությանն արդեն տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, արդյոք կա՞ն այդ ստորագրությունները: Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե մատնանշված դրույթը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, ոչ թե հերթական նիստի օրակարգում ավագանու անդամների առաջարկները քվեարկության դնելուն: «Իմ քայլից» շարունակեցին պնդել, որ մեկ երրորդի ստորագրությունն անհրաժեշտ է: Օրակարգը ձևավորված է, ուստի նոր հարց չի կարող տեղ գտնել: Ավելի ուշ իր ելույթում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իշխանությունը լեգիտիմ չէ, և կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանը հակադարձեց, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը գնահատում է շատ բարձր: «Երևանցիները շատ լավ գիտակցում են և գիտեն, որ ամենաշատը Երևան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել ենք հենց դուք»,- ասաց Մարությանը:
13:07 - 22 դեկտեմբերի, 2020