Պուտինը ցավակցություն է հայտնել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման կապակցությամբ
 |tert.am|
21:00 - 24 օգոստոսի, 2023

Պուտինը ցավակցություն է հայտնել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման կապակցությամբ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր զոհերի ընտանիքներին։

Նա նշել է, որ եթե նախնական տվյալները ճիշտ են, ապա «Վագների»-ի անդամները մահացել են, վթարի առընչությամբ քննություն է ընթանում։

«Ես Պրիգոժինին վաղուց եմ ճանաչում։ 90-ականների սկզբից։ Նա բարդ ճակատագրի տեր մարդ էր։ Եվ նա սխալներ ունեցել է։ Եվ անհրաժեշտ արդյուքների էլ է հասել: Ե՛վ իր համար, և՛ երբ ես նրան դիմել եմ դրա համար։ Ընդհանուր գործի համար։ Նա տաղանդավոր մարդ էր։ Նա աշխատել է ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում՝ Աֆրիկայում։ Աշխատել է նավթի, գազի, թանկարժեք մետաղների ոլորտում»,- ասել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Պրիգոժինը հենց երեկ է վերադարձել Աֆրիկայից ու հանդիպել Ռուսաստանի որոշ պաշտոնյաների հետ։ «Ինձ զեկուցել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարը, որ նրանք հետաքննություն են սկսել այս միջադեպի առնչությամբ, և այն ամբողջությամբ կիրականացվի և կավարտվի»,- ասել է նախագահը։

«Տեսնենք՝ ինչ կասեն քննիչները»,- հավելել է նա։

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել է «Վագների» ղեկավար Եվ գենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը։ Ռոսավիացիայի տվյալներով՝ կործանված ինքնաթիռում եղել են Պրիգոժինը, ռազմական կազմակերպության հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ընդհանուր առմամբ, տասը մարդ է զոհվել, եթե ցուցակը ճիշտ է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել