news.am: Հայաստանին իրական խաղաղություն բերողը ոչ թե Հայաստանի պատերազմաբեր ու գլխակեր իշխանությունն է, այլ մենք ենք, որ ունենք իրական խաղաղության ծրագիր, իրական զարգացման ծրագիր, Հայաստանը թույնի ու ատելության մթնոլորտից հանելու ծրագիր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ։
Նա կոչ արեց միանալ պայքարին, տալ այդ հնարավորությունն իրենց եւ մասնակցել իրական իշխանափոխության, քանի որ սա ուղղակի ավագանու ընտրություն չէ։
«Սա ընտրություն է Նիկոլ Փաշինյանի ավերվածությունները պահպանելու կամ նրան հեռացնելու միջեւ։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին եւ հարցականի տակ դրել ՀՀ գոյությունը։ Նա իր այդ ապօրինի քայլով հայտնվել է քաղաքական ոչ լեգիտիմ կարգավիճակում, նա ապօրինի է նաեւ իրավական առումով, քանի որ ոտնձգություն է իրականացրել Անկախության հռչակագրի ու մեր Սահմանադրության դեմ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս պարտականությունն է եւ միակ երաշխիքը, որ Հայաստանը, Արցախը կհայտնվեն խաղաղ վիճակում եւ ապահովված կլինի մեր երկրի եւ մեր զինվորների անվտանգությունը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
comment.count (0)