«Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է «Մայր Հայաստան» դաշինքին
20:28 - 25 օգոստոսի, 2023

«Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է «Մայր Հայաստան» դաշինքին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» դաշինքի «Տելեգրամ»-ի ալիքը։

Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել