Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել․ Արցախի ՆԳՆ
13:30 - 28 օգոստոսի, 2023

Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել․ Արցախի ՆԳՆ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: 

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ. Հ.-ին (ծնված 1983 թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981 թ.):

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել