Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան |azatutyun.am|
18:24 - 28 օգոստոսի, 2023

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար, «Ազատությանը» հայտնեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ազատություն». - Տեղեկություն ունե՞ք, որ բացի այդ անձանցից, շատերն են հարցաքննվել, երեքին են միայն ձերբակալել։

Արտակ Բեգլարյան. - Այո, երեքից ավելի մարդ, ընդ որում առաջին անգամ չէ, հարցաքննվել են, չգիտեմ՝ հարցաքննվել կոչենք դա, թե չէ, հարցաքննվելը իրավական տերմին է, լրացուցիչ տվյալներ են ճշտել ավելի շատ քաղաքացիներից, քան երեքն են։

«Ազատություն». - Իսկ ռուս խաղաղապահներին Արցախի իշխանությունները դիմել են, և ի՞նչ են ասում։

Արտակ Բեգլարյան. - Իհարկե, դիմել ենք։ Բանակցում են։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ ռուս խաղաղապահները թույլատրել են ընդհանրապես իրենց ուղեկցությամբ երիտասարդներին առևանգել և տանել։

Արտակ Բեգլարյան. - Դատապարտելի է բոլորիս համար և ռուս խաղաղապահների կողմից, և Կարմիր խաչի կողմից տեղափոխությունների ժամանակ մեր քաղաքացիների առևանգումը։ Բնականաբար, մեզ համար ընդունելի չէ այս տարբերակը։

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցիները Բերձորի (Լաչինի) միջանցքից մեկ քաղաքացու են առևանգել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ միջանցքից ձերբակալվել է երեք հոգի, ովքեր ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ 2021 թվականին «անարգել են ադրբեջանական դրոշը»։

Արցախի ՄԻՊ-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել