1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հիմնախնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)