Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի իմպիչմենթի ընթացակարգը
 |1lurer.am|
12:25 - 01 սեպտեմբերի, 2023

Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի իմպիչմենթի ընթացակարգը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսում նրա՝ Եվրոպա մեկնելու պատճառով, չնայած կառավարության մերժմանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Իմպիչմենթն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն, և, հետևաբար, առանց արմատական ​​ընդդիմության ձայների, այն իրականացման հեռանկար չունի: Չնայած դրան՝ կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշում կայացրեցինք նախագահի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել»,- ասել է Կոբախիձեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել