«Մայր Հայաստանը» երթով միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին
23:14 - 02 սեպտեմբերի, 2023

«Մայր Հայաստանը» երթով միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին

«Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, երթով միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին:

Անդրանիկ Թեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հիմա երթով միանում ենք Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որը նվիրված է Արցախի անկախության տոնին: Ցավոք սրտի, այդ տոնը մեզնից խլել ու գողացել են, բայց մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այդ տոնի վերականգնմանը: Բոլորին կոչ ենք անում միանալ հանրահավաքին:

Արցախը ուրացվել եւ դավաճանվել է այս իշխանությունների կողմից եւ մեր բոլորի խնդիրն է ինչպես աշխարհին, այնպես էլ մնացած բոլորին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ, որ Արցախը Հայաստանի ուշադրության կենտրոնում է, որ Արցախի խնդիրը բոլորիս խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է իշխանափոխություն»:

Նա հավելեց, որ մարդիկ սկսել են ընկալել, որ Երեւանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի:

Անդրանիկ Թեւանյանի խոսքով, քարոզարշավի ժամանակ իշխանությանը սատարողներ ինքը չի տեսնում. «Կան հատուկենտ, բայց քիչ են: Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ իրենք բացի կեղծիքից այլ ռեսուրս չունեն, որի դեմը միահամուռ պետք է առնել»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել