Մեր ճնշումը տալիս է իր արդյունքները, կոչ ենք անում քաղաքացիներին շարունակել բոյկոտը։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Կոչ ենք անում շարունակել բոյկոտը, դուք ունեք դրա իրավունքը, քանի որ կա 17․000 քաղաքացու ստորագրություն, որ տրանսպորտի գինը չպետք է ավելի լինի 100 դրամից։ Չպետք է տրվել մանիպուլյացիաների, չպետք է ընկրկել։ Մենք շարունակելու ենք պահանջել, որ մեր ներկայացրած նախագիծը դառնա քննության առարկա»,- նշել է Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ առաջարկվում է տրանսպորտի նոր սակագին՝ 1 ուղևորության համար՝ 150 դրամ և անսահմանափակ փաթեթների երկարացում։
Մանրամասները՝ տեսանյութում։
comment.count (0)