ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մանդատներ է տրամադրել վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած՝ Երևանի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Անդրանիկ Թևանյանի և Թաթուլ Պետրոսյանի փոխարեն։
Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։
Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին»,- ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)