Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինա այցի նպատակներից է Կիևին «անսասան աջակցության» ցուցաբերումը
 |armenpress.am|
16:04 - 06 սեպտեմբերի, 2023

Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինա այցի նպատակներից է Կիևին «անսասան աջակցության» ցուցաբերումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով Կիևում է՝ քաղաքի հրթիռակոծությունից ժամեր անց։ Բլինքենը հայտնել է, որ Ուկրաինա է եկել, որպեսզի ցույց տա Վաշինգտոնի «անսասան աջակցությունը» Կիևին։

Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, այնուհետև սպասվում է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես այստեղ եմ առաջին հերթին այն բանի համար, որպեսզի ցույց տամ մեր անսասան աջակցությունն Ուկրաինային․․․ Մենք ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինան ունենա այն, ինչի կարիքը կա ոչ միայն հակահարձակման ընթացքում, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի համոզվենք, որ այն ունի ուժեղ զսպող ուժ․․․ Մենք նաև վճռական ենք՝ շարունակելու աշխատանքը մեր գործընկերների հետ, մինչ նրանք կառուցում և վերակառուցում են ուժեղ տնտեսություն, ուժեղ ժողովրդավարություն», - ասել է Բլինքենը Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

Տարբեր ԶԼՄ-ներ, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ ուկրաինական հակահարձակումը չափազանց դանդաղ է առաջ ընթանում, և որ դա պայմանավորված է վատ մարտավարությամբ, ինչն Ուկրաինայում դժգոհության առիթ է դարձել։

Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև և Վաշինգտոնի կողմից հնարավոր լրացուցիչ ֆինանսական օգնությունը, ասել է, թե Վաշինգտոնը Կիևին դրդում է պատերազմ մղել «մինչև վերջին ուկրաինացին» և դրա համար միջոցներ չի խնայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել