Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, սադրանքի հող են նախապատրաստում․ Արցախի ՊՆ
18:51 - 09 սեպտեմբերի, 2023

Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, սադրանքի հող են նախապատրաստում․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- հայտնում են ՊԲ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել