Դատավորը վերջին պահին որոշել է Աշոտյանի կալանքը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքները քննել բանավոր ընթացակարգով․ պաշտպան
19:26 - 11 սեպտեմբերի, 2023

Դատավորը վերջին պահին որոշել է Աշոտյանի կալանքը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքները քննել բանավոր ընթացակարգով․ պաշտպան

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտպանության կողմին հայտնի է դարձել, որ դատավոր Ս. Մարաբյանը վերջին պահին որոշել է Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է հրապարակեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու դեմ բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը: Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի է դարձել, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ»,- գրել է Տիգրան Աթանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել