ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո |news.am|
11:52 - 08 ապրիլի, 2024

ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո |news.am|

news.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երեւանում ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերի ներքո։

Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերեն լեզվով հայտարարեցին բոլոր քաղբանտարկյալների անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝  ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ  պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել