Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր
15:04 - 12 սեպտեմբերի, 2023

Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը և բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին:

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ արդյունավետ գործունեություն են ծավալելու:

Կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային, ոլորտային մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել