Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության
 |news.am|
17:16 - 17 սեպտեմբերի, 2023

Իշխանական վերնախավը եւ Ավինյանը ծառայե՞լ են բանակում, եթե ոչ, ինչո՞ւ չեն ծառայել. Մարության |news.am|

news.am: Ես ծառայել եմ ՀՀ բանակում, բայց ինձ հետաքրքրիր է, օրինակ՝ իշխանական թեկնածուն, էլ չեմ ասում ամբողջ իշխանության վերնախավը, ծառայե՞լ են ՀՀ բանակում, իրենք գիտե՞ն դա ինչ է, թե՞ ոչ. եթե չեն ծառայել, ապա ինչո՞ւ. առողջության հետ կապված խնդի՞ր ունեն, բայց նայում ենք, լավ էլ առույգ թռվռում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մարությանն իրեն թիկունքից հարվածել է, Մարությանն արձագանքեց.

«Թիկունքից հարվածելը կլիներ այն, եթե ես դուրս գայի այդ ժամանակահատվածում թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից եւ հայտարարեի դրա մասին բոլորին, սակայն ես ներքին կարգով միայն մեկ հոգու՝ Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլեւս մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ, սա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է, եւ ես ոչ մի դեպքում սրա մասին ոչ մեկին չեմ ասելու եւ կհայտարարեք այդ մասին դուք երբ ձեզ հարմար կլինի, երբ էլ վտանգավոր չի, ամեն հարնդարտվել է եւ հանգիստ է: Անգամ ունենալով սկզբունքային եւ լուրջ տարաձայնություններ ՔՊ-ի վերնախավի հետ եւ այդ քայլին դիմել եմ միայն նրա համար, որպեսզի ապահովեմ իրենց անվտանգությունը»:

Մարությանը շեշտեց, որ իր որոշումը եղել է մինչեւ պատերազմը, եւ պատերազմն ուղղակի հետաձգել է այդ որոշման կատարումը:

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ Մարությանը չի նայել իր աչքերի ու չի հայտնել խնդիրների մասին, Մարությանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է եւ ինչ-որ տեղ նաեւ անընդունելի է, որ հեղափոխական թիմի անդամները մյուս օրվանից սկսում են ստանալ ահռելի մեծ պարգեւավճարներ այն դեպքում, երբ մենք 2018-ին հայտարարում էինք, որ առաջինը ժողովրդի վիճակը պետք է բարելավվի, մեկ էլ չգիտես՝ ոնց մյուս օրվանից բարելավվում է հեղափոխականների իրավիճակը, բայց ժողովրդի վիճակը նույնն է մնացել»:

Հարցին, թե քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ զանգեր է ինքը եղել, Մարությանն ասաց՝ բազմաթիվ. «Իմ կողմից արձանագրվել է, որ զանգերը իմ սկզբունքներից այն կողմ է, ես այդ ամեն կանխել եմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել