Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված
18:51 - 17 սեպտեմբերի, 2023

Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված

Նոր Նորքի Բաղյան 2, նրբանցք 14 հասցեում բնակվող Դ․ Մ․-ն մի քանի օր առաջ ծանուցում է ստացել ոմն Միդուշա Ղևոնդի Կուրղինյանի անունով։ Ծանուցմամբ Միդուշա Կուրղինյանը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 17-ին ընտրելու է 2/03 տեղամասում։


Դ․ Մ․-ի ստացած ծանուցումը

Ծանուցումը Դ․ Մ․-ին զարմացրել է, քանի որ նա չի ճանաչում նշված անձին։ Այսօր Դ․ Մ․-ն ընտրատեղամաս է եկել ծանուցումը ձեռքին և հանձնաժողովի անդամներից հետաքրքրվել, թե ինչպես կարող էր այսպիսի ծանուցում գալ իրենց հասցեով։ Հանձնաժողովի անդամներից մեկը նրան ուղղորդել է Անձնագրային և վիզաների վարչություն։


ԿԸՀ կայքում երևում է, որ Կուրղինյանը գրանցված է նշված հասցեում

Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Դ․ Մ․-ն պատմում է՝ Անձնագրային և վիզաների վարչություն այցելության ժամանակ ինքը պարզել է, որ 1936 թ․ ծնված Միդուշա Կուրղինյանը մահացած է, և հայտնի չէ՝ ինչպես է գրանցվել իրենց հասցեում։ Քաղաքացու խոսքով Անձնագրային և վիզաների վարչությունից ասել են, որ սա գուցե տեխնիկական խնդիր է, և առաջարկել են մահացած անձին գրանցումից հանելու համար օնլայն գրանցվել ու սպասել հերթին։ Դ․ Մ․-ն գրանցվել է․ նրա հերթը կհասնի հոկտեմբերին։

 

Գլխավոր լուսանկարում՝ 2/03 ընտրատեղամասը

Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել