Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին․ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյան
20:20 - 18 սեպտեմբերի, 2023

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին․ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ 

««Հաղթանակ» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քվեի համար, որ տվել եք մեզ։

Սա մեր կուսակցության և ավագանու թիմի առաջին մասնակցությունն է քաղաքական պայքարին, սակայն հերթականը՝ Երևանը ՄԱՐԴԱՄՈՏ քաղաք դարձնելու ճանապարհին։

Շարունակելու ենք ձեզնից ստացած վստահության ուժով և նոր եռանդով ամեն ինչ անել, որ մեր սիրելի քաղաքն ավելի ընկալելի ու հասանելի դառնա որպես համայն հայության մայրաքաղաք, մեր երկիրը լցվի ձգողականության նոր ուժով, իսկ Արցախը մշտապես շնչի հայկականությամբ։

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին։

Երևանը ժամանակակից, մրցունակ, հարմարավետ, անվտանգ դարձնելու մեր տեսլականը շարունակելու է ծնունդ տալ նոր նախագծերի, որոնք իրականացվելու են ի շահ ձեզ և Երևանի։

Միևնույն ժամանակ, մենք մեր ներուժը, փորձառությունը և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներին վերաբերող մեր ծրագրային նախաձեռնությունները պատրաստակամորեն կներդնենք բոլոր այն համայնքներում, որտեղ մտադրություն և ցանկություն կլինի դառնալ հարմարավետ բնակավայր, զարգանալ համաչափորեն և ժամանակակից միտումներով։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։

Ամեն ինչ առջևում է»։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել