azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակության հետ։ Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախարար Հասանովը «գոհունակություն է հայտնել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ», Զամիրն իր հերթին ընդգծել է «նման հանդիպումների և փոխայցելությունների կարևորությունը առկա համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից»։
Իսրայելցի պաշտոնյայի այցի նպատակների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
comment.count (0)