Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով. Բլինքեն |news.am|
09:39 - 19 սեպտեմբերի, 2023

Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով. Բլինքեն |news.am|

news.am: Վաշինգտոնը կողմերին կոչ է անում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին երկարամյա խնդիրների լուծման ու արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել