Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
21:26 - 20 սեպտեմբերի, 2023

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ալիևն այսօր ուղերձ է հղել, որում անդրադարձել է Արցախում իրավիճակին, Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրին։

Ադրբեջանի նախագահը նախ նշել է, որ ադրբեջանական կողմում կան զոհեր և վիրավորներ։

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է վստահ լինի․ Ադրբեջանը «աչք չի դրել իր հողի վրա»։

«Մենք ճանաչում ենք նրա (Հայաստանի՝ խմբ.) տարածքային ամբողջականությունը»,- ասել  Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով Հայաստանի ղեկավարությունը «քաղաքական կոմպետենտություն» է ցուցաբերել Ղարաբաղում իրավիճակի մասով, և Ադրբեջանը գնահատում է դա։ 

Ալիևը նշել է՝ Ղարաբաղում իրավիճակի հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը խաղաղության պայմանագիր կնքելու հույս է ներշնչում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել