«Ո՞վ ես, եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը». Զոհվածների ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
 |news.am|
12:33 - 21 սեպտեմբերի, 2023

«Ո՞վ ես, եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը». Զոհվածների ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել |news.am|

news.am: Այդ, որ ասում եք երկրապահները սահմանեին կանգնած են, այդ ո՞ր սահմանին են կանգնած, Մարտունիո՞ւմ, Ասկերանո՞ւմ, Մարտակերտո՞ւմ, ո՞ր սահմանում: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողները թույլ չտվեցին, որ Երկրապահ կամավորականների միության անդամները ծաաղկեպսակ դնեն Անկախության օրվա առթիվ:

«Ո՞վ ես, էկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը»,- ասել են ծնողները:

Նրանք հիշեցրին, որ ԵՄԿ նխագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան գոյամարտը:

«Հիմա մեր եղբայրների ազատագրած հողը տալիս է թուրքին: Մեկը եկե՞լ է հրապարակ ասի՝ մենք դեմ ենք դրան»,- ասաց քաղաքացիներից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել