Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան
14:26 - 21 սեպտեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման,  փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան՝ ստեղծված իրավիճակում շեշտելով միջազգային դերակատարների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խստորեն դատապարտելու, ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալու հրամայանակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել