Փոքրամասնությունների իրավունքները, պետք է հարգվեն առանց որևէ պայմանի․ Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում
00:16 - 22 սեպտեմբերի, 2023

Փոքրամասնությունների իրավունքները, պետք է հարգվեն առանց որևէ պայմանի․ Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում

Շվեյցարիան խորապես մտահոգված է շաբաթվա սկզբին Ադրբեջանը նախաձեռնած ռազմական գործողություններով։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարեց Շվեյցարիայի ներկայացուցիչը։ 

«Այս զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել ԼՂ շրջանի քաղաքացիական բնակչության համար, որն արդեն իսկ տառաչանքներ է կրում մարդասիարական ծանր վիճակում: 

Շվեյցարիան ի գիտություն է ընդունում երեկ հայտարարված հրադադարն ու կոչ է անում ապահովել մարտական գործողությունների կայուն դադար: Ուժի գործադրումն ընդունելի չէ որպես հակամարտությունների լուծման միջոց։ 

Թեպետ մարտական գործողությունները կարծես դադարել են, իրավիճակը մնում է փխրուն։ Այս անորոշ իրավիճակում միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է էլ ավելի հստակորեն կարևորել, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես՝ փոքրամասնությունների իրավունքները, պետք է հարգվեն առանց որևէ պայմանի։ 

Մենք տխրեցինք՝ տեղեկանալով քաղաքացիակա անձնանց զոհվելու մասին։ Քաղաքացիական բնակչության, վիրավորների և բժշկական հիմնարկների պաշտպանությունը կարևորագույն խնդիրներ են։ Մենք նաև վերահաստատում ենք, որ մարդասիրական սուբյեկտները, այդ թվում՝ ԿԽՄԿՆ-ն, պետք է կարղանան կատարել իրենց անկողմնակալ առաքելությունները և ապահովել արագ, անխոչընդոտ մարդասիրական օգնության մատակարարում կարիքավոր բնակիչներին։ 

Չնայած մենք թեթևացանք այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած դրական զարգացումներով՝ կապված Լաչինի միջանցքով  և Աղդամի ճանապարհով մարդասիրական շարաասյուների անցումով, և սա նշվեց այլ ներկայացուցիչների կողմից, այս հասանելիությունը պետք է պահպանվի: Մենք կոչ ենք անում կողմերին հարգել իրենց պարտավորությունները և 2020թ նոյեմբերի եռակողմի հռչակագիրը, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի որոշումները: 

Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության պետք է հասնել շարունակական երկխոսության միջոցով՝ բանակցային սեղանի շուրջ: Խաղաղությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա»,- ասաց Շվեյցարիայի ներկայացուցիչը։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել