Այս պահի դրությամբ Երևանում ընթացող բողոքի ակցիաների 84 մասնակից է բերման ենթարկվել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանությունից։
«Այսօրվա ընթացքում ակցիայի 84 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար՝ խմբ․) այսօր բերվել է ոստիկանություն»,- նշել են ոստիկանությունից։
Առավոտյան հայտնել էինք, որ բերման է ենթարկվել նաև ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանը։
Ոստիկանության ծառայողներն Ամիրյան փողոցից բերման են ենթարկել նաւ Լեւոն Քոչարյանին, որին, ինչպես երեւում է կադրերում, ոստիկանության մեքենայի մեջ հարվածներ են հասցրել, ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ նրան հոսպիտալացնում են։
Առավոտից քաղաքացիները Երևանում տարբեր փողոցներ են փակել, մի շարք համալսարաններում դասադուլ է՝ հաջակցություն Արցախի։
Երեկ հայտարարվել էր, որ վաղ առավոտյան փողոցները փակելուց հետո պետք է հավաքել Կառավարության շենքի դիմաց՝ թույլ չտալու գործադիրի անդամների մուտքը, սակայն Կառավարության նիստն արդեն տեղի է ունեցել ու ավարտվել։
Այնուհետև քաղաքացիները սկսեցին երթ իրականացրել Մաշտոցի պողոտայով։ Ամիրյան փողոցում իրավիճակը լարվեց․ կարմիր բերետավորներն ուժի գործադրմամբ համատարած բերման ենթարկեցին ցուցարարներին։
comment.count (0)