Տարբեր բուհերում ուսանողները դասադուլ են սկսել հաջակցություն Արցախի
15:00 - 22 սեպտեմբերի, 2023

Տարբեր բուհերում ուսանողները դասադուլ են սկսել հաջակցություն Արցախի

Այսօր մի շարք բուհերի ուսանողներ դասադուլ են սկսել՝ հաջակացություն Արցախի։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ուսանողական խորհուրդը գիշերը հայտնել էր դասադուլ սկսելու մասին։ ԵՊԿ ՈՒԽ նախագահ Նարեկ Խաչատրյանը մեզ  հետ զրույցում նշեց՝ դասադուլը կազմակերպվել է բուհի ուսանողների մեծամասնության խնդրանքով։ 

«Դաասադուլի հիմնական գաղափարը մեկն է՝ աջակցել Կոնսերվատորիայի արցախցի ուսանողներին, ինչպես նաև Արցախի բոլոր բնակիչներին։ Մենք ցանկանում ենք որպես մշակութային բուհ մեր ձայնը հասցնել միջազգային ատյաններին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն նրա վրա, որ ճանապարհները փակ են։ Մեր հիմնական նպատակն այն է, որ Լաչինի միջանցքը բացվի, և մարդասիրական օգնություն ցուցաբերվի Արցախի բնակիչներին, և հնարավորության պարագայում նրանք կարողանան հասնել Հայաստանի Հանրապետության տարածք»,- ասաց ՈՒԽ նախագահը։


ԵՊԿ ՈՒԽ անդամները, կենտրոնում՝ Նարեկ Խաչատրյանը

Նարեկ Խաչատրյանի խոսքով իրենք այսօր արձագանքներ են ստացել նաև այլ բուհերից, որոնց ՈՒԽ ղեկավար կազմի հետ բանակցում են՝ հասկանալու համար, թե միասին ինչ միջոցառումներ կարող են իրականացնել։

Նշենք, որ այսօր  Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՈՒԽ-ն և Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը ևս դասադուլ են հայտարարել՝ նշելով․ «Մեր պահանջը մեկն է` տրամադրել մարդասիրական միջանցք Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ Հայաստան տեղափոխելու նպատակով։ Մեր դասադուլը ուղղորդված չէ ոչ մի քաղաքական ուժի կողմից»։ 

Նարեկ Խաչատրյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ուսանողները դասադուլին միանալու հարցում ազատ են, իրենք հարգում են բոլորի կարծիքը։ Նա նաև շեշտեց, որ իրենց առաջիկա միջոցառումները լինելու են ապաքաղաքական․ «Մենք չենք հետապնդում որևէ տեսակի քաղաքական շահ, չենք պատկանում որևիցե քաղաքական ուղղվածության։ Մեր նպատակն ազգային գաղափարներով է լցված, և մենք ամեն ինչ անում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի»։

Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ֆրանսիական համալսարանի մի շարք ուսանողներ էլ այսօր ինքնաբուխ դասադուլ էին հայտարարել և երթեր էին իրականացնում՝ հաջակցություն Արցախի։

 

Գլխավոր լուսանկարը՝ բուհերի ուսանողների ինքնաբուխ երթից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել