Գորիս-Արցախ մայրուղով ռուս խաղաղապահների՝ սննդով բեռնված երկրորդ շարասյունն անցավ

 |factor.am|
18:39 - 22 սեպտեմբերի, 2023

Գորիս-Արցախ մայրուղով ռուս խաղաղապահների՝ սննդով բեռնված երկրորդ շարասյունն անցավ |factor.am|

factor.am: Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետից ռուս խաղաղապահների՝ այսօր արդեն երկրորդ շարասյունն անցավ։ Ինչպես անցակետի տարածքից հայտնում է Factor TV-ի թղթակիցը՝ շարասյունն ուղևորվում է Գորիս՝ սնունդ և անհրաժեշտ իրեր Արցախ տեղափոխելու նպատակով։

«Սակայն չկա որևէ հստակ տեղեկատվություն՝ արդյո՞ք այդ սնունդն Արցախի բնակչությանը կտրամադրվի, թե՞ միայն ռուս խաղաղապահների համար է նախատեսված»,- նշեց մեր թղթակիցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել