azatutyun.am: Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ սա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել էր Լաչինի միջանցքը, շարժվել դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանումը։
Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
comment.count (0)