Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են տարածքը», - հայտնել են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատել էին, որ սկսվել է խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթաց։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր, որ ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։
comment.count (0)