Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է ՊԲ ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը
19:26 - 22 սեպտեմբերի, 2023

Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է ՊԲ ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը

Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՊԲ զենք-զինամթերքի հանձնումը տեղի է ունենում՝ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների։

«Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, ՀՏԿՀ և Դյուրակիր զենիթահրթիռային համալիր», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել