Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|
20:55 - 22 սեպտեմբերի, 2023

Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա ամփոփագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այդ փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Կատարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռուսական խաղաղապահների հսկողության տակ Ղարաբաղի զինված կազմավորումները սկսել են զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանձնել են՝ վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։

Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք»,- նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել