Խաղաղապահները Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով մարդասիրական պաշարներ են հասցրել Արցախ
22:12 - 22 սեպտեմբերի, 2023

Խաղաղապահները Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով մարդասիրական պաշարներ են հասցրել Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղեկացնում է, որ այսօր ապահովել է մարդասիրական պաշարների մատակարարումը Արցախի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ 

Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք։

Խաղաղապահներ նաև ներկայացրել են, թե այսօր արցախյան կողմն ինչ զինատեսակներ է իրենց հանձնել․ դրան են՝ 6 միավոր զրահատեխնիկա, 800 միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոց, 5000 զինամթերք։

Խաղաղապահների մոտ շարունակում է մնալ 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել