Դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել
22:33 - 22 սեպտեմբերի, 2023

Դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Մալյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով։ Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։

Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել էր. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել