Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում․ Ռուբեն Մելիքյան
21:37 - 21 փետրվարի, 2025

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում․ Ռուբեն Մելիքյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դուրս եկանք քննչականից, Էդգարին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում»,-գրել է նա։

Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար՝ Քրեական օրենսգրքի 490 հոդվածով (Դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի [...] մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը  [...])։  

Մելիքյանի խոսքով՝ Ղազարյանը հանդես է եկել քննադատությամբ, և նրա խոսքը չի պարունակել հայհոյանք կամ վիրավորանք։ 

Այս պահին որպես խափանման միջոց ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Վաղը տեղի կունենա դատական նիստ՝ վարչական հսկողության սահմանելու մասին։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրեն հրավիրել են ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել