Մայրաքաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով
13:51 - 28 հոկտեմբերի, 2019

Մայրաքաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով

Անվտանգ խաղահրապարակներ` փոքրիկների համար. Երևանի քաղաքապետարանի ծրագրով քաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով:

«2800քմ ծավալ ենք դրել մրցույթի 12 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր շրջանում 2-3 բակ է նախատեսած»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Աշխարհում ընդունված այս մոտեցումը, առայժմ փորձնական ծրագրով կիրառվում է նաև Երևանում: Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան խաղահրապարակներում արդեն տեղադրվել են ռետինե փափուկ հատակներ:

«Անվտանգ, կայուն նյութ է, փափուկ և երեխաների համար բնապահպանապես մաքուր»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի խոսքով՝ 2020թ. ծրագրի ծավալը կմեծանա. «Հաջորդ տարվա համար արդեն բյուջեն նախատեսել ենք կրկնակի՝ 100 մլն դրամի չափով ենք իրականացնելու: Հավաստագրում գրված է, որ այս հատակների երաշխիքը 7-10 տարի է»:

Փորձնական ծրագրում այս տարի ընդհանուր առմամբ ներառված է 23 բակային տարածք: Բարեկարգման ծրագրերին զուգահեռ՝ երևանյան բակերը նաև ամենօրյա խնամքի կարիք ունեն: Յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեն այդ նպատակով միջոցներ է հատկացնում վարչական շրջաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել